Սալուտեմ 3.2021
Արևային հերոդերմիա. Սալուտեմ ամսագիր №3
![Արևային հերոդերմիա. Սալուտեմ ամսագիր №3 Արևային հերոդերմիա. Սալուտեմ ամսագիր №3](up/article/big/file_59784_9728351.jpg)
Տարիներ շարունակ արևային լույսի կանոնավոր ներգործությունը կարող է հանգեցնել մաշկի վաղաժամ ծերացման՝ արևային հերոդերմիայի, համախտանիշի, որը պայմանավորված է ուլտրամանուշակագույն ճառագայթների (ՈՒՄՃ) կումուլյատիվ ազդեցությամբ։
Արևային հերոդերմիայի արտահայտվածությունը կախված է մանկուց ստացած ճառագայթման գումարային չափաբաժնից, ճառագայթման տևողությունից և ինտենսիվությունից, կոնստիտուցիոնալ (մաշկի գույնը) և խթանված (արևայրուք) մելանինային պիգմենտացիայից։ Համախտանիշը դիտվում է սպիտակամաշկ, հատկապես I և II տիպի լուսազգայնությամբ մարդկանց մոտ։
Տեսքը
Կնճռոտ և չոր մաշկի հետևանքով հիվանդներն իրենց տարիքից մեծ են թվում։ Սևամորթները և խառնածինները միշտ ջահելատես են լինում, քանի որ չեն տառապում արևային հերոդերմիայով (բացառություն են կազմում սևամորթ ալբինոսները)։
Կլինիկական նշանակությունը
Արևային հերոդերմիայով հիվանդներն իրենց տարիքից զգալիորեն մեծ են թվում, ինչը նրանց տխրեցնում է։ Պարզվել է, որ երիտասարդ հասակում ստացած ծանր արևային այրվածքները 20-30 տարի անց կարող են հանգեցնել մելանոմայի զարգացման։ Վերջին ժամանակներում մեծացել է մաշկի վաղաժամ ծերացման կանխարգելման նկատմամբ հետաքրքրությունը։ Դրա համար արևապաշտպան միջոցներից զատ իրականացնում են տեղային բուժում` ռետինոիդներով (օրինակ, տրետինոինով)։ Ռետինոիդների ազդեցությամբ փափկում կամ անհետանում են արևային հերոդերմիայի շատ երևույթներ (արևային կերատոզ, ծերունական լենտիգո, արևային էլաստոզ, տելեանգիաէկտազիաներ)։
Ընթացքը և կանխատեսումը
Հիվանդությունն անդարձելի է և անընդհատ հարաճում է։ Սակայն մաշկը արևային լույսից պաշտպանելու դեպքում սկսվում է շարակցական հյուսվածքի վերականգնումը։ Արևային կերատոզը և ծերունական լենտիգոն շարունակում են զարգանալ նույնիսկ ճառագայթման ընդհատումից հետո։ Ո՛չ արևապաշտպան միջոցները, ո՛չ արևի տակ մնալուց լիովին հրաժարվելը, որպես կանոն, չեն օգնում։ Նկարագրված է արևային կերատոզի սպոնտան հետաճի ընդամենը մի քանի դեպք։
Կանխարգելում
I և II տիպի լուսազգայնությամբ մաշկ ունեցող մարդիկ պետք է մանկուց հետևեն որոշակի կանոնների. երբեք արևայրուք չընդունել, ամեն օր կիրառել արևապաշտպան միջոցներ, խուսափել արևի տակ ժամը 10։00-14։00-ը մնալուց։ Այս կանոններին հետևելը զգալիորեն նվազեցնում է արևային հերոդերմիայի և մաշկի չարորակ ուռուցքների առաջացման ռիսկը։ Այնուամենայնիվ, արևապաշտպան միջոցների հետ մեծ հույսեր կապելով՝ չարժե երկար ժամանակ մնալ արևի տակ։ Այդ միջոցները կանխում են արևային այրվածքները, սակայն մաշկը չեն պաշտպանում ՈՒՄՃ իմունասուպրեսիվ ազդեցությունից։ Ապացուցված է, որ UVB ճառագայթները վնասում են Լանգերհանսի բջիջները, ինչը հանգեցնում է մաշկի իմունաբանական մեխանիզմների խանգարման։ Մելանոմայի ռիսկն այդ դեպքում աճում է։
Մելանոմա
Բոլորն են ընդունում մելանոմայի զարգացման պատճառահետևանքային կապը արևային ճառագայթման ինտենսիվության և տևողության հետ։ Երկրի արևային ճառագայթման բարձր ինտենսիվությամբ (ուլտրամանուշակագույն ինդեքս) և մեծաքանակ արևային օրերով աշխարհագրական գոտին ստացել է «Մահվան գոտի» անվանումը։ Ավստրալիայում ամենամյա մահերի թիվը հասնում է 20-30 հազարի: Մաշկի քաղցկեղի մյուս տեսակներից մահանում է մոտավորապես 500 մարդ։
https://med135.ru
https://kvd11.ru
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3 Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59780_3019494.jpg)
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
![](images/calendar.png)
![Գլաուկոմա. Սալուտեմ ամսագիր №3 Գլաուկոմա. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59803_7709453.jpg)
Գլաուկոման հիվանդություն է, որն ախտահարում է տեսողական նյարդը և հանգեցնում անդառնալի կուրության։ Այն անդառնալի կուրության հիմնական պատճառներից է և նման հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը...
![](images/calendar.png)
![Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3 Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59810_7953457.jpg)
Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...
![](images/calendar.png)
![«Լավ վիրաբույժը պետք է նաև լավ մարդ լինի». Հովհաննես Սարուխանյան. Սալուտեմ ամսագիր №3 «Լավ վիրաբույժը պետք է նաև լավ մարդ լինի». Հովհաննես Սարուխանյան. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59621_9213322.jpg)
Խոստովանում է՝ եթե նորից վիճակվեր ընտրություն կատարել, ապա կրկին բժշկի մասնագիտությունը կընտրեր։ Իր հաջողությունների ու ձեռքբերումների, հաղթահարած դժվարությունների մասին վաստակաշատ...
![](images/calendar.png)
![«Ասացի՝ ուզում եմ սրտաբան դառնալ, որ բուժեմ պապիկիս հիվանդությունից ունեցող մարդկանց». Սարգիս Կիրամիջյան. Սալուտեմ ամսագիր №3 «Ասացի՝ ուզում եմ սրտաբան դառնալ, որ բուժեմ պապիկիս հիվանդությունից ունեցող մարդկանց». Սարգիս Կիրամիջյան. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59619_6591920.jpg)
Մեր հայրենակից Սարգիս Կիրամիջյանը, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իր մասնագիտական ուղին մանուկ հասակում է ընտրել։ Փոքրիկ Սարգսի վրա խոր ազդեցություն էր թողել սիրելի պապիկը, որ երկար տարիներ տառապում էր...
![](images/calendar.png)
![Կոփում. Սալուտեմ ամսագիր №3 Կոփում. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59809_7131596.jpg)
Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները...
![](images/calendar.png)
![Ինչպես խնամել ոտքերը. Սալուտեմ ամսագիր №3 Ինչպես խնամել ոտքերը. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59808_1154069.jpg)
Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք...
![](images/calendar.png)
![Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3 Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59805_5854621.jpg)
Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...
![](images/calendar.png)
![Արևային ճառագայթում: Արևային բռնկումները՝ բարձր ճառագայթման վտանգ. Սալուտեմ ամսագիր №3 Արևային ճառագայթում: Արևային բռնկումները՝ բարձր ճառագայթման վտանգ. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59785_3930238.jpg)
Արևը լույսի և ջերմության աղբյուր է, որն անհրաժեշտ է Երկրի ամբողջ կենդանական աշխարհին։ Լույսի ֆոտոններից բացի այն արձակում է կոշտ իոնիզացնող ճառագայթներ, որոնք բաղկացած են հելիումի միջուկից և պրոտոններից...
![](images/calendar.png)
![Արևային ալերգիա. Սալուտեմ ամսագիր №3 Արևային ալերգիա. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59782_4296644.jpg)
Արևային ճառագայթները ոչ միայն տաքացնում են մեզ՝ անասելի ուրախություն պարգևելով հատկապես ձմռան ցրտին, այլև ամրացնում են մեր իմունիտետը։ Սակայն, ցավոք, արևի տակ մնալը որոշ մարդկանց մոտ կարող է...
![](images/calendar.png)
![Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3 Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59783_9453033.jpg)
Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...
![](images/calendar.png)
![Ամառային ըմպելիքներ. Սալուտեմ ամսագիր №3 Ամառային ըմպելիքներ. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59781_704100.jpg)
Ստորև ներկայացվում են ամենատարածված ըմպելիքները, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս գործածել ամռանը ծարավը հագեցնելու համար։ Դրանցից յուրաքանչյուրի օգտակարությունը գնահատվել է տասը բալանոց սանդղակով...
![](images/calendar.png)
![Երեխայի անվտանգությունը ջրում և ջրի մոտակայքում. Սալուտեմ ամսագիր №3 Երեխայի անվտանգությունը ջրում և ջրի մոտակայքում. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59804_8530520.jpg)
Երեխաները շատ են սիրում լողալ. դա կոփում է նրանց, օգնում է ամրացնել առողջությունը։ Սակայն որպեսզի երեխաները ջրում ո՛չ միայն ուրախ, այլ նաև անվտանգ ժամանակ անցկացնեն, ծնողները պետք է հետևեն մի քանի պարզ...
![](images/calendar.png)
![Ամռան տապին մաշկը հատուկ խնամքի և ուշադրության կարիք ունի. մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան. Սալուտեմ ամսագիր №3 Ամռան տապին մաշկը հատուկ խնամքի և ուշադրության կարիք ունի. մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59620_6646519.jpg)
Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն